ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Sol.org.tr. Թուրքական գենում թաքնված է ազգային փոքրամասնություններին պատանդ պահելու հակումը

Sol.org.tr. Թուրքական գենում թաքնված է ազգային փոքրամասնություններին պատանդ պահելու հակումը
24.04.2020 | 23:15

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդդիմադիր Sol.org.tr կայքը անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ժամանակակից Թուրքիայի ժխտողական վարքագծին։ «Մեծ ցավի վերարտադրությունը շարունակվում է» հոդվածում նշվում է, որ ցավը չի անցել, վերքը դեռ շարունակում է արնահոսել ու այրել մեր հոգիները»։

Հոդվածի հեղինակ Այդեմիր Գյուլերը հիշեցնում է, թե ինչպես էր սոցցանցերում հակահայկական արշավ բորբոքվել, երբ լուրեր էին տարածվել, որ Թուրքիան հարկ եղած դեպքում դեղորայքով կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Իհարկե, Հայաստանի ԱԳՆ-ից հայտնեցին, որ նման հարց օրակարգում չկա, բայց հոդվածի հեղինակը մտահոգիչ է համարում հայերի հանդեպ դրսևորված ատելությունը, որը պահանջում էր ոչ մի դեպքում, ոչ մի կերպ չօգնել Հայաստանին։ «Ինչպե՞ս կանվանեք այս անհեթեթությունը… իսկ իրողությունն այն է, որ Թուրքիայի ռասիստական և ֆաշիստական արմատները սնվել են հայերի հանդեպ ավանդաբար ունեցած ատելությամբ»,- արձանագրում է Այդեմիր Գյուլերը։
Մեկ այլ իրողություն ևս նա շեշտադրում է։ Տարիներ առաջ, երբ սկիզբ առան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թվացյալ սպասելիքները, մարդիկ կարծում էին, թե սահմանները կբացվեն, առևտուրը կծաղկի, կրոնների երկխոսություն կհաստատվի և այլն։ Բայց այդ ամենը հօդս ցնդեց։


Հոդվածում նշվում է, որ երկու ժողովուրդները ոչ միայն նման հանգրվանի չհասան, այլև մի բան էլ ատելության թիրախում ու սպառնալիքի ներքո հայտնվեցին աշխատանքի նպատակով Հայաստանից Թուրքիա մեկնած հայերը։ Էրդողանի գլխավորած իշխանությունը քանիցս սպառնացել է վտարել այդ մարդկանց՝ «Մի հատ որ նրանց արտաքսենք, նրանք կտեսնեն իրենց հալը» ատելության խոսքերով։ Այնուհետև հիշեցնելով Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը՝ Այդեմիրը եզրակացնում է. «Ազգային փոքրամասնություններին պատանդ պահելու հակումը թաքնված է թուրքական գենի կոդերում: Եվ տարօրինակ էր, որ դեռ ժողովրդավարացման և եղբայրութան սպասելիքներ կային»։

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ